Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստվում է ներդրումներ իրականացնել ՀՀ առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում` անդրսևծովյան էլեկտրական մալուխին միանալու հետ կապված

Ապրիլ 05,2024 19:22 Share

«Այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը նախորդած ասուլիսում Եվրահանձնաժողովի (Եվրամիության գործադիր մարմնի) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծեց, որ Եվրամիությունը`

աջակցելու է Հայաստանում փոքր և միջին բիզնեսին, այդ թվում` նոր շուկաներ մուտք ունենալու գործում,

պատրաստվում է ներդրումներ իրականացնել Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում` անդրսևծովյան էլեկտրական մալուխին միանալու հետ կապված,

պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանում վերականգնվող էներգաարտադրության մեջ, ինչպես նաև` Վրաստանի հետ փոխկապվածությունը լավարկելուն միտված ծրագրերում,

նոր միջոցառումներ է իրականացնելու` ուղղված Հայաստանի ավիացիոն և միջուկային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև` առևտրի դիվերսիֆիկացմանը,

ողջունում է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ի հավելումն այս ամենին, տիկին Ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Եվրամիությունը առաջիկա 4 տարիների ընթացքում 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին` չկասկածելով անգամ, որ հենց այս կետն է դառնալու հայկական ֆեյսբուքի առաջիկա երկու֊երեք օրերի հայփի թեման»։

 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել