Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են Հարավային Կովկասում տեսնել ուժեղ և դիմակայուն Հայաստան. ՔՊ-ականները` Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման մասին

Ապրիլ 05,2024 20:15

«Այսօր Բրյուսելում բարձր մակարդարկով կայացած հանդիպումը առանցքային իրադարձություն է մեր պետության համար: Դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Գրանադայում Վարչապետի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ ուրվագծվել էր այսօրվա հանդիպման օրակարգը՝ ունենալով տնտեսական եւ դիմակայունության շեշտադրում: Նշվածից առավել, սակայն, կարեւորում եմ հանդիպման բացառիկ ձեւաչափն ու դրա քաղաքական կշիռը:

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը: Ուզում ենք, որպեսզի Հայաստանն իր տեղը զբաղեցնի իբրեւ ուժեղ, անկախ պետություն՝ իր հարեւանների հետ խաղաղության մեջ, կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ»:

Բլինքենի այս ուղերձը լավագույնս արտացոլում է ՀՀ շահերի զուգահեռումը ԱՄՆ եւ ԵՄ հետ՝ իբրեւ իրավահավասար գործընկերոջ, որի հզորացմանը նպաստելը Արեւմուտքը համարում է իր օրակարգը:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության բովանդակությունը եւս գալիս է փաստելու, որ հանդիպումն ունի բացառապես ՀՀ դիմակայունությանն ու զարգացմանը միտված օրակարգ, ուղղված չէ որեւէ կողմի դեմ, ինչով եւս նպաստում է լարվածության աճի զսպմանը եւ ուղղակիորեն ծառայում մեր պետության որդեգրած խաղաղության օրակարգին»:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյան

 

«Եվ ուրեմն որն էր այսօրվա հանդիպման առանցքային ուղերձը։ Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են Հարավային Կովկասում տեսնել ուժեղ և դիմակայուն Հայաստան, հենց այդպիսի Հայաստանն են համարում կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գրավականը»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930