Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով. Արմեն Սարգսյան

Ապրիլ 07,2024 11:39

Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով…

Հայ  կինը և հատկապես հայ մայրը եղել և մնում է  մեր ազգային ինքնության և  արժեհամակարգի անդավաճան պահապանը՝ չկոտրվելով նույնիսկ անհավանական դժվարին պայմաններում և մշտապես հավատալով բարու հաղթանակին:

Մայրական սերը, հոգատարությունն ու օրհնությունն այն նվիրական և պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր ողջ կյանքի ընթացքում։

Մաղթում եմ բոլորիդ առողջություն և ամենայն բարիք: Թող սերն ու ջերմությունն անբաժան լինեն մեր ընտանիքներից:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930