Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն ուզում են ձեռք բերել, և այն տրամադրում է Հայաստանին. դեսպան Դըկոտինյի

Ապրիլ 09,2024 11:52 Share

«Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը հուսահատորեն ցանկանում են ձեռք բերել, և այն տրամադրում է Հայաստանին», – X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Գրառմանը դեսպանը կցել է Politicio-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ «Ground Master 200»-ի մասին, որից 3 հատ վաճառվել է Հայաստանին։

««Thales»-ը Եվրոպայի ռադարների առաջատարն է և աշխարհում երրորդը ԱՄՆ-ի Lockheed Martin-ից և Raytheon-ից հետո»,- գրում է Politicio-ն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել