Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայի աշխատակազմի ղեկավարի գործը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Ապրիլ 10,2024 19:50

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում, որտեղ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն կերպ փորձում է իշխանափոխություն անել, այդ մասին ՔՊ-ական իշխանավորները չեն էլ թաքցնում, նոր պատմություններ են ի հայտ գալիս։

Դրանք այս անգամ կապված են Ամասիա խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Սամվել Էգնատոսյանի՝ Գտաշեն գյուղի գյուղապետի պաշտոնը զբաղեցնելու տարիների հետ։

Մեզ հասած տեղեկություններով, Ամասիայի ոստիկանության տեսուչներից մեկը  օրերս զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Գտաշենի նախկին գյուղապետ Էգնատոսյանը գյուղի երկու սոցիալապես անապահով երկու  տարեց  կանանց  միանվագ դրամական օգնություններ չի տրամադրել։

Ոստիկանությունը պարզել է, որ  Ս․ Էգնատոսյանը  ավագանու որոշմամբ 2010, 2012,2014 և 2016 թվականներին Գտաշեն գյուղի բնակչուհի Ռ․Գ․-ին  որպես միանվագ դրամական օգնություն պետք է տրամադրեր 205․000 դրամ, 2014 և 2016 թվականներին էլ Ս․Պ․-ին պիտի տրամադրեր 105․000 դրամ, սակայն չի տրամադրել։

Այսինքն՝ ըստ ոստիկանության կազմած արձանագրության, նա կասկածվում է 310․000դրամ հափշտակելու մեջ։

Գտաշենցի երկու կանայք մարտի 26-ին հրավիրվել են ոստիկանություն,  որտեղ նրանից հաղորդումներ են ընդունվել։

Իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930