Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն այս գյուղերի դիմաց ոչինչ չի տալիս, մենք այս գյուղերի փոխարեն ոչինչ չենք ստանում. «ՉԻ»

Ապրիլ 22,2024 09:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը, որով Տավուշի մարզի 4 գյուղեր փոխանցվելու են Ադրբեջանին, ասել է. «Սա ձեռքբերում է և Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ սա էական ձեռքբերում է Հայաստանի համար»:

«ՉԻ». Հիմա չորս գյուղ ենք հանձնում: Ադրբեջանի համար սա ձեռքբերում է, քանի որ առանց կրակոցի չորս գյուղ է ստանում:

Հայաստանի համար սա ձեռքբերում է, քանի որ առանց կրակոցի չորս գյուղ է հանձնում: Բայց, ինչպես հայտնի անեկդոտում է ասում, այստեղ մի հատ նյուանս կա: Ադրբեջանն այս գյուղերի դիմաց ոչինչ չի տալիս, մենք այս գյուղերի փոխարեն ոչինչ չենք ստանում: Ընդամենն այս աննշան տարբերությունն է: Թե չէ ձեռքբերումն ակնհայտ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930