Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյաժ Աշոտին» կյանքից զրկելու գործով ոստիկանության գնդապետի հետախուզման մեջ գտնվող որդուն հայտնաբերել ու վնասազերծել են. նա եղել է զինված. Shamshyan.com

Հունիս 26,2026 12:41 Share

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գնդապետի որդին էլ լինես, չես պլստա» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ 2020 թվականի հուլիսի 18-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզվող Անդրանիկ Մգոյանը գտնվում է ինչ-որ հասցեում։

Քրեական ոստիկանները 2 օպերատիվ խմբեր են կազմում ու մեկնում նշված հասցե, որտեղ էլ հաջողվում է Ա․ Մգոյանին հայտնաբերել և տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մգոյանը հետախուզվում էր Երևանում հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով, իսկ նրա հայրը ոստիկանության գնդապետ էր, որը երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության, իսկ հետո ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930