Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Թիմերը ջանք չեն խնայում Հայաստանում ՎԶԵԲ տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու համար

Ապրիլ 22,2024 19:20 Share

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ:

Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման աշխատանքներին և ընդգծվել, որ թիմերը ջանք չեն խնայում Հայաստանում ՎԶԵԲ աննախադեպ տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու համար:

Կողմերը գոհունակություն են հայտնել արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և վերահաստատել իրենց պատրաստակամությունը տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու նպատակով ջանքերը մեկտեղելու ուղղությամբ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել