Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը որպես թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավար, ի՞նչ գնահատական ունեք այս երեւույթին եւ ինչ քայլեր եք ձեռնարկել այս անպատժելիության առիթով՝ հարցին Փաշինյանը խուսափել է պատասխանելուց և հանձնարարել է այն հասցեագրել ՆԳՆ-ին. «Ժողովուրդ»

Ապրիլ 23,2024 10:48

Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ, ակնհայտ դարձավ քաղաքական հետապնդման գործիք։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով գնահատական տալ կատարված խայտառակ աննախադեպ բռնությանը եւ սեռական նսեմացման դեպքին:

Ժողովրդավարությունը որպես թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավար, ի՞նչ գնահատական ունեք այս երեւույթին եւ ինչ քայլեր եք ձեռնարկել այս անպատժելիության առիթով:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, սակայն, Նիկոլ Փաշինյանը, խուսափել է պատասխանելուց եւ հանձնարարել է այն հասցեագրել դեպքի փաստացի հանցակից ՀՀ ներքին գործերի նախարարությանը։

Ստացվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլեւ խմբային խուսափում են գնահատական տալուց իրենց իշխանության օրոք տեղի ունեցած խայտառակ բռնությունների կոնկրետ դեպքին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ալիևի մոտ մուկ է դառնում, երկրի ներսում փորձում է բռնապետի դեր խաղալ, բայց չի հասկանում, որ ժողովուրդը ծիծաղում է այս անհաջող շոուի անհաջող դերասանի վրա, հասկանալով, որ դրսի մուկը չի կարող տանը առյուծ դառնալ, ինչքան էլ հայտարարի, տան ներսում որ սրան-նրան “շինում է”:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930