Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ եկեղեցու դեմ չեն արշավ սկսել, այլ կոնկրետ իշխանությունը՝ մեր հայ առաքելական եկեղեցու դեմ. Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 23,2024 12:33

Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի

Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։

Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։

Կարծում եմ` ժամանակն է, որ մենք մեր կյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողին չնայենք որպես ֆիլմ, այլ լինենք դերակատար։

Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ եկեղեցու դեմ չեն արշավ սկսել, այլ կոնկրետ իշխանությունը՝ մեր հայ առաքելական եկեղեցու դեմ։

Մեր, սովորական մարդկանց դերակատարումը ճիշտ պատկերացնելու համար պետք է հիշեցնել, որ սա այն եկեղեցին է, որտեղ.

1.Մկրտվել ենք մենք
2.Պսակադրվել ենք
3.Հուսահատված պահին օգնություն ենք խնդրել
4.Մոմ ենք վառել ու աղոթել ամենանվիրական բաների համար
5.Մկրտել ենք մեր երեխաներին
6.Մեր հոգևորականների բառերի ներքո երկնային կյանք ենք ճանապարհել մեր հարազատներին
7.Ամենաուրախ պահերին շնորհակալություն ենք ասել

Վերջապես պատերազմի օրերից այս եկեղեցու հոգևորականներն են մտել տուն առ տուն, ու փրկել հազարավոր մարդկանց խելագարվելուց։

Այս եկեղեցին է, որ թույլ չի տալիս, որ մենք վերջնականապես վերածվենք անասունի, հանրային բարոյականության ու «չիկարելիի» գծեր է պահում։

Ի դեպ, Վրաստանն իրեն բաժին հասած պատմական աղետից դուրս եկավ մեծապես նաև վրաց եկեղեցու շնորհիվ, որը և՜ միավորեց, և՜ հորդորեց, և՜ ներքին հաշտության մղեց, և՜ մարդ մնալ պարտադրեց։ Մենք գնալու ենք նույն ճանապարհով։ ՄԱՐԴԸ պետք է լինի եկեղեցու կողքին։

Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը։ Որովհետև եկեղեցի կառուցելը ենթադրում է` պահպանել եկեղեցին կեղտոտ արշավանքներից, հակառակ դեպքում նրանք կլինեն ուղղակի որպես կառուցապատողներ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ափսոսանքով եմ ասում որ նույնիսկ 1000 մարդ դուրս չի գա… Սեր ու Համերաշխություն կոչվող ատելության սերմերը արդեն ծաղիկներ են տվել ու արմատներ թողել: Չկա այգեպան ով հասկանում է ընթացքը ու ժամանակին, առանց հոգնելու արմատախիլ է անում ամեն թունավոր բույս: Այսօր եղավ երկու հրապարակում` էրդողանը 3 կետով շարադրեց նիկոլին մոտակա ամիսների անելիքները; ալիևը հայտնեց որ ‘…առավել քան մոտ են խաղաղությանը’…:

  2. Չզարմանաք, բայց երկուսն էլ վկայում են որ կա անհանգստություն նիկոլի շարունակելիության վերաբերյալ: Շտապում են: Շտապում են հայտնել իրենց լրտես ‘հայ մարդկանց’ որ շտապեն, անեն ամենը ինչ նախատեսված է: Ի պատասխան էրդողանին. Հայ մարդ, ժամանակն է համարձակվել հիշել ու գործել … Մեր վիճակում հայտնված ազգի համար հույսի դռները հավերժ բաց են (չմոռանանք հրեաների անցած ուղին)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930