Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է որոշ ոլորտներում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը. ՄԻՊ և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են ՆԳՆ «Հատուկ կացարան»

Մայիս 23,2024 17:30

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մայիսի 20-ին մշտադիտարկման համատեղ այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ:

Այցի նպատակն էր գնահատել միջազգային և ազգային չափանիշներին համապատասխանությունը՝ հատկապես կենսապայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների և ընդհանուր ծառայությունների մատուցման տեսանկյունից: Այցի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների հետ՝ ՊՈԱԿ-ի առջև ծառացած մարտահրավերներն ու մտահոգությունները վեր հանելու նպատակով:

Այցի ընթացքում ընդգծվել և քննարկվել է որոշ ոլորտներում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին: «Գնահատում ենք «Հատուկ Կացարանի» տնօրենի և անձնակազմի հետ մեր համագործակցությունը, ապաստանի ծառայությունների կատարելագործման ուղիները քննարկելու հանձնառությունը: Համատեղ ջանքերով կնպաստենք մարտահրավերների լուծմանն ու փախստականներին և ապաստան հայցողներին տրամադրվող ծառայությունների ընդհանուր որակի բարելավմանը», – նշել են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աշխատակիցները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ նշված խնդիրները լուծելու, ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031