Լրահոս
Օրվա լրահոսը

Հասել ենք մի հանգրվանի, երբ քնած հային կացնահարողին հերոսացրած բռնապետի հանդեպ հարգանք է արտահայտվում՝ որպես «խաղաղության» ռահվիրա․ Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 07,2024 10:33 Share

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հունգարիայի վարչապետն օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի ժամանակ հայտարարել է․ «Մենք մեր անվերապահ հարգանքն ենք արտահայտում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ տարածաշրջանի հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար։ Մենք հույս ունենք, որ շուտով նման հնարավորություն կլինի նաև Եվրոպայում»։

Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հենց Օրբանն է եղել քնած հային՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը։ Հետագայում հետաքննություն իրականացնող ՀԿ-ները բացահայտել են, որ Օրբանն այդ գործարքի դիմաց 7 միլիոն դոլար է ստացել Ալիևների ընտանիքից։ Իսկ այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ ագրեսիա ձեռնարկած, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած, ցեղասպան քաղաքականություն իրագործած, քնած հային կացնահարողին հերոսացրած բռնապետի հանդեպ հարգանք է արտահայտվում՝ որպես «խաղաղության» ռահվիրա ու դա արվում է Արցախից, որտեղ հազարամյակներով ապրող հայերի դեմ փաստացի իրականացվել է ցեղասպան քաղաքականություն․․․ Դե թող դրանից հետո Եվրոպայում հասկանան, թե ինչ «խաղաղություն» է սպասվում իրենց՝ ըստ Օրբանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031