Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք դեպքեր, երբ միանվագ արձակուրդային վճարները վճարվել են, հետո մարդիկ աշխատանքից դուրս են եկել, ու չենք կարողացել հետ գանձել այդ մեծ գումարները»․ Վաչե Քալաշյան

Նոյեմբեր 11,2024 16:03 Share

«Կառավարության կողմից պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների հիմնական նպատակն աշխատավարձային ֆոնդերի կառավարման արդյունավետությանն է առնչվում»,-ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

Ըստ նրա՝ այս փոփոխությունները կապված են պետական կառավարման համակարգի գրավչության բարձրացմանն առնչվող հանձնառությունների հետ։ Վաչե Քալաշյանն ասաց՝ նախագծով առաջարկվում է միանվագ արձակուրդային լրացուցիչ վճարները աշխատակցին վճարել մեկ անգամ՝ օրացուցային մեկ տարվա ընթացքում․ «Սրա հիմնական նպատակն է այն, որ բյուջետավարման ընթացքում որոշակիորեն բյուջեի կանխատեսումների ընթացքում մեկ անգամից ավել արձակուրդային վճար տալու դեպքում պետության վրա բեռ է ընկնում։ Ուստի առաջարկում ենք, որ միանվագ լրացուցիչ արձակուրդային վճարը տրվի մեկ անգամ։ Մյուս փոփոխությամբ առաջարկվում է, որ եթե պետական պաշտոնյան կամ պետական ծառայության պաշտոնատար անձինք չեն օգտագործում արձակուրդը տվյալ տարում, միանվագ արձակուրդային վճարն ամեն դեպքում տարվա վերջում տրամադրվի աշխատողներին։ Սա պայմանավորված է նրանով, որ բյուջեի կանխատեսումների դեպքում միանվագ արձակուրդային վճարները, եթե մարմինները չեն վճարում, ներկայացնում են՝ որպես աշխատավարձի ֆոնդի խնայված միջոցներ ու դա տրամադրում՝ որպես պարգևատրումներ, ինչը լրացուցիչ բեռ է առաջացնում բյուջեի վրա»։

Ըստ մյուս փոփոխության՝ եթե միանվագ արձակուրդային վճարը և արձակուրդային հիմնական վճարը վճարվել է արձակուրդի իրավունքի ձեռքբերումին ոչ համապատասխան, այսինքն՝ եթե մարդը դեռ ամբողջ արձակուրդի իրավունքը տարվա ընթացքում ձեռք չի բերել, բայց արձակուրդը վերցնելով ստացել է այդ միանվագ արձակուրդային վճարն ու հիմնականը, ապա աշխատանքից դուրս գալու դեպքում պետք է հետ գանձվեն այդ գումարները։ Վաչե Քալաշյանը հավելեց․ «Սակայն այս դրույթը նախատեսել ենք, քանի որ ունենք դեպքեր, երբ մարմիններում միանվագ արձակուրդային վճարները վճարվել են, իսկ այնուհետև մարդիկ դիմում են գրել․ աշխատանքից դուրս են եկել, հետո մեծ թվերի հետ ենք գործ ունեցել ու չենք կարողացել հետ գանձել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930