Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյականությունս թույլ չի տալիս խոսել դրա մասին. Բագրատ Սրբազանն անուններ չտվեց շարժումը ձախողողների մասին

Դեկտեմբեր 27,2024 12:19 Share

«Մեր հիմնական խնդիրը եղել է կազմակերպչական, եղել է ժամանակը չունենալ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու եւ այն որոշակի վստահությունը, որ ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամբ, որոնք ի վերջո ինչ-որ ձեւով չեն իրականացրել»,-ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով շարժման սխալներին ու մեղավորներին:

Լրագրողի հարցին՝ հատկապես ում նկատի ունի, սրբազանն այսպես արձագանքեց. «Դրանց մեջ կան քաղաքական ուժեր, ոչ քաղաքական ուժեր… ես շատ բան չեմ կարող այս մասին ասել, իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսել դրա մասին…Մյուս կողմից՝ չնայած ամեն ինչին, առաջին պատասխանատուն ես եմ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել