Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ներկա իշխանություններն Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման հարցը թողել են բարձիթողի. Լեռնիկ Հովհաննիսյան

Մայիս 05,2025 17:24 Share

«Ապառաժ». Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը «Ապառաժ»-ի խմբագիր Հ․Շինդյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության ուղղությամբ․

«Ցավոք սրտի, ՀՀ ներկա իշխանություններն Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման հարցը թողել են բարձիթողի։ Թե ինչ են անում ՀՀ դիվանագիտական առաքելությունները, ԱԳՆ-ն, համապատասխան մարմինները, որոնք կոչված են ներկայացնելու մեր մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ մարտահրավերները, որոնք առկա են՝ հայտնի չէ։ Մինչև հիմա, բացի մի քանի ոչինչ չասող հայտարարություններից՝ գործնական քայլեր չեն ձեռնարկվում:

Օկուպացված տարածքներում ոչ միայն միջնադարյան եկեղեցիները, վանական համալիրները, մատուռները, գերեզմանոցները, տապանաքարերը, խաչքարերը, բերդ-ամրոցները, կամուրջներն են ենթարկվում վանդալիզմի ու ոչնչացման, այլ նաև համեմատաբար նոր կառուցված հուշարձանները, մասնավորապես՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին և Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրները: Մենք այդպիսի հուշարձանների հիմնահատակ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստեր ունենք, օրերս Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մասին տեղեկություն տարածվեց»,- նշել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031