Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության կողմից ներդրված այս սարքավորումներն ու լաբորատորիաները կարևոր քայլ են մեր երկրի որակի ենթակառուցվածքների զարգացման գործում». Գևորգ Պապոյան

Օգոստոս 29,2025 22:50

Օգոստոսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ՝ ծանոթանալու պետական աջակցությամբ ձեռք բերված նոր շարժական լաբորատորիաների և ժամանակակից սարքավորումների հնարավորություններին։

Միջոցառման շրջանակներում մատակարարվել են․

  • Խաղալիքների փորձարկման սարքեր՝ սանիտարաքիմիական ցուցանիշների և ռադիոնուկլիդների որոշման համար,
  • Հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման սարքավորում, որը նախկինում Հայաստանում բացակայում էր,
  • 3 շարժական լաբորատորիա՝ նմուշային չափանոթներով, հեղուկացված գազի մաստերմետրով և այլ չափման միջոցներով,
  • 2 կշռաստուգաչափման շարժական լաբորատորիա՝ մինչև 33 տոննա նմուշային կշռաքարերով, որոնք հնարավորություն են տալիս ստուգաչափել ավելի քան 100 տոննա կշռման հնարավորություն ունեցող ավտոկշեռքներ և երկաթուղային կշեռքներ։

Նախարարը ՍՉԱՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիաներում և ծանոթացել նոր սարքավորումներին։

– «Պետության կողմից ներդրված այս սարքավորումներն ու լաբորատորիաները կարևոր քայլ են մեր երկրի որակի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Դրանք ոչ միայն հնարավորություն կտան ապահովել փորձաքննությունների և ստուգաչափումների առավել բարձր ճշգրտություն, որը մինչ օրս հնարավոր չէր իրականացնել, այլև կնպաստեն արտադրանքի մրցունակության աճին և արտահանման խթանմանը», – նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031