Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որեւէ քաղաքական ակցիայի»․ Պապիկյանը՝ Փաշինյանի ուխտերթին զինվորականների մասնակցության մասին

Հունվար 13,2026 13:27

«Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ։ Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից, դա եղել է ոչ աշխատանքային օրը ոչ քաղաքական միջոցառմանը մարդու մասնակցություն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին զինվորականների մասնակցությանը։

Նա նշեց, որ ինքը չի խրախուսել զինվորականների մասնակցությունը․ «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերն ինչ-որ բանի մասնակցեն։ Այսինքն՝ այդ ժամանակ դուք 1, 2, 3 հոգու կարձանագրե՞ք, թե՞ կարձանագրեք հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց։ Մտնել մի շահարկման մեջ, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որեւէ քաղաքական ակցիայի»։

Անդրադանռնալով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի որոշմամբ Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից զրկելուն, Պապիկյանն ասաց․ «Ինչ վերաբերում է ձեր նշած ինստիտուտի կողմից ինչ-որ որոշումներ ընդունելուն, ես նախ նման ինստիտուտ չեմ ճանաչում եւ բացառում եմ, որ ՀՀ-ում օրինական կառավարությունից զատ որեւէ այլ մարմին կարող է լինել ու գործել։ Ինչ-որ մտացածին, առոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ, իրենց վիրտուալ որոշումներով համացանցը լցնում են, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն։ Նախ կարծում եմ՝ Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած զինծառայողները վստահաբար կարող են ասել, որ Շաքարյանը մշտակես ծառայել է ՀՀ-ին եւ կոչումների ու շնորհների արժանացել է հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Ես չեմ ճանաչում որեւէ վիրտուալ կառավարություն կամ մտացածին կառավարություն, որն ինչ-որ իրավական ակտեր է ընդունում։ Բոլորին պարզ է, որ դրանք առոչինչ ակտեր են կամ ինչ-որ շրջանակի սփոփելու կամ իրենց գոյությունն ու ներկայությունը եւս մեկ անգամ մատնանշելու համար է արվում։ Սա իմ քննարկելու բանը չէ, եթե կարիք լինի, որ սրան արձագանքեն իրավապահ մարմինները, կարձագանքեն»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հարցին, թե որպես ո՞վ է ինքը մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին՝ Պապիկյանն ասաց․ «Մասնակցել եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես ՔՊ կուսակցության վարչության անդամ եւ որպես պաշատպանության նախարար։ Ես ուսադիրներ չեմ կրում, զինվորական չեմ, ի քաղաքական գործունեությունն օրենքով ոչ միայն արգելված չէ, այլեւ խրախուսելի է»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031