Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Հայրիկյանի՝ ԱԻՄ-ը չի մասնակցի այս «ընտրութեանը». «ԴՕԿ»-ի հետ դաշինքը ձախողվե՞ց

Ապրիլ 20,2026 09:45 Share

«Որեւէ ուժ պատրաստ չէր յանուն ԲԺ-ի առաջնահերթութեան նախընտրական դաշինք կազմել մեզ հետ, եւ ԱԻՄ-ը չի մասնակցի այս «ընտրութեանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նկատի ունենալով իր «Բացարձակ ժողովրդավարության» սահմանադրական նախագծի ընդունումը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հետախուզման մեջ գտնվող և ԱՄՆ-ում ազատազրկված Վարդան Ղուկասյանի գլխավորած կուսակցության հետ դաշինքով։ Ըստ Հայրիկյանի՝ իրենց առաջարկած ծրագրային դրույթներին համաձայնել է միայն այդ քաղաքական ուժը. «Պարզվեց, որ հայ քաղաքական դաշտում ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքական ուժը՝ բարձր ազգային, ժողովրդավարական, մարդկային, պարզվեց, որ ունի «ԴՕԿ» կուսակցությունը։ Մյուսները… պարզվեց՝ ամենալավ տղան Վարդան Ղուկասյանն է՝ քաղաքական դաշտում»։

Լրագրողի հարցին՝ «Բայց Վարդան Ղուկասյանը հայտնի է իր անթույլատրելի, ոչ եթերային հայհոյանքներով, նա ոչ մեկին չի խնայել, մտել է մարդկանց ընտանիքներ` կին, երեխա է հայհոյել, նման մարդու հետ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը, այն էլ` քաղաքակրթական հարցեր լուծելը…. Ձեզ համար ընդունելի՞ է այդ անպարկեշտ բառապաշարը», Հայրիկյանը պատասխանել էր.  «Իհարկե, այդ ամենն ինձ համար ցանկալի չէ, սակայն դա այնքան էլ կարեւոր չէ: Ես չեմ պատրաստվում այլ չափորոշիչներով առաջնորդվել: Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան Հայաստանի մնացած բոլոր քաղաքական ուժերը»:

Հայրիկյանն անգամ մանրամասնել էր. «Մեր ցուցակի առաջին համարներն են Վարդան Բաղդասարյանը, Սուսաննա Գրիգորյանը, Կարեն Բարսեղյանը։ Ես շտաբի պետն եմ լինելու, ղեկավար դիրքերը չեմ զիջում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930