2026 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։
Նշված փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով և ուղղված են ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և լիարժեք համակարգի ձևավորմանը ու գործարկմանը։
Օրենսդրական փոփոխություններով, ի թիվս այլնի, սահմանվում են.
- վաճառքի առաջարկված և փաստացի ձեռքբերված ապրանքի համապատասխանությունը որոշելու չափանիշները, ապրանքի անհամապատասխանության դեպքում այն վերացնելու եղանակները, ինչպես նաև ապրանքի համապատասխանության ապացուցման բեռը վաճառողի կողմից կրելու պարտականությունը,
- տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում ներառված պայմանների արդարությունը որոշելու չափանիշները,
- սպառողների հետ հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում մինչև պայմանագրի կնքումը սպառողին տրամադրվող նվազագույն տեղեկատվության շրջանակը,
- համեմատություն պարունակող գովազդի թույլատրելիության դեպքերը։
Բարեփոխումների փաթեթը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
Կարդացեք նաև
Միաժամանակ, օրենսդրական փոփոխությունների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը նախատեսում է տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց հետ իրականացնել իրազեկման միջոցառումների շարք։
Օրենքների փաթեթներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով


















































