Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդառված անձանց և ռազմագերիներին». Քերոլայն Քոքսը բաց նամակ է ուղղել ՀՀ–ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին

Մայիս 01,2026 19:20 Share

Շնորհակալ ենք Արցախի և հայ ազգի մեծ բարեկամ, Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով բաց նամակ է ուղղել Հայաստան–Եվրոպական միություն գագաթնաժողովի նախաշեմին։

Նամակն արտահայտում է իր մտահոգությունները Հայաստանի և Արցախի վերաբերյալ.

📌 Հայաստանի և Արցախի ռազմագերիների ու պատանդների հարցը, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում, և կոչ է արվում ապահովել նրանց ազատ արձակումը՝ որպես արդար և կայուն խաղաղության նախապայման։

📌Հայաստանում եկեղեցի–պետություն հարաբերությունների լարվածությունը և կրոնական ազատության, ինչպես նաև մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Ստորև ներկայացնում ենք պատանդների մասին հատվածը.

«Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդառված անձանց և ռազմագերիներին, որոնք մինչ օրս մնում են Ադրբեջանում գերության մեջ։

Տեղեկություններ կան, որ նրանցից շատերը դեռևս ենթարկվում են վերաբերմունքի, որը հակասում է Եվրոպական միության սեփական օրենքներին և կանոններին՝ կապված գերության մեջ գտնվողների նկատմամբ վերաբերմունքի և արդար դատաքննության իրավունքի հետ։

Ես չեմ կարծում, որ նման հարցերը կարող են անտեսվել որևէ մեկի կողմից, ով, ինչպես ես, ցանկանում է արդար և տևական խաղաղություն։

Հաճախ է ասվում, որ «խաղաղություն չի կարող լինել առանց արդարության», և իմ հույսն է, որ այս խոսքերը հստակորեն կմնան բոլոր նրանց մտքում, ովքեր ներգրավված են Հայաստանի ապագայի կերտման գործում։ Կրկնում եմ, որ անցյալը չի կարելի պարզապես անտեսել կամ ջնջել։ Այն պետք է քննարկվի և լուծվի։

Հարգանքով կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ գործընկերներին, ապահովել, որ այս մոտեցումը ստանա առաջնահերթ նշանակություն՝ նպատակային և հետևողական կերպով, մինչև Հայաստանի և Արցախի բոլոր պատանդները և ռազմագերիները ազատ արձակվեն։ Տևական արդարության և խաղաղության, ինչպես նաև առավել մեծ համագործակցության ընդհանուր նպատակները, անկասկած, պահանջում են, որ Եվրոպական միությունն էլ այս հարցին տա իր ամենաբարձր առաջնահերթությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031