Այսօր վաղ առավոտից ԵՄ գագաթնաժողովին զուգահեռ ընթացող բողոքի ցույցերի ժամանակ երկու միջադեպ գրանցվեց:
Ուկրաինայի եւ ԱՄՆ դրոշներով մի քանի օտարերկրյա քաղաքացի այսօր միացան հայ ցուցարարներին՝ նրանց կողքին ծածանելով ամերիկյան ու ուկրաինական դրոշները:
Սա վրդովմունք առաջացրեց հայ ցուցարարների մեջ ու հատկապես մի կին ցուցարար վրդովված հարձակվեց օտարերկրյա քաղաքացիների վրա՝ պահանջելով հեռանալ: Նա սկսեց նաեւ վիրավորական արտահայտություններ ուղղել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հասցեին:
Կարդացեք նաև
«Կներեք, տղամարդիկ, չեմ դիմանում, ես վատանում եմ, երբ Զելենսկին այստեղ է»,- ասաց վրդովված ցուցարարը:
Մեկ այլ միջադեպ էլ գրանցվեց արցախյան ազատամարտում 90-ականներին ու 2020 թ 44-օրյա պատերազմում զոհվածների ու անհետ կորածների հարազատների միջեւ:
«Մեր ցավը թարմ է, մի տեղաշարժեք: Ամոթ է ձեզ, 90-ականներն ու 2023 թվականը համեմատում է իրար, աննորմալ….»,- այսպես վիճեցին արցախցի կանայք:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր ամբողջ օրվա գրաֆիկով բողոքի ցույցեր են անցկացնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական տերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































