ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ԵՄ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մի մասն է:
«Վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է որպես Փաշինյանի նախընտրական արշավի մաս: Երեկվա նիստին Ալիեւի հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե եվրոպացիների, թե Հայաստանի հասցեին, եվրոպացիների մասով պատասխանեց ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլլան: Պարզվեց, որ Մեցոլլան ավելի լավ «տղա» էր, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու մի պու անգամ չհանեց ի պաշտպանություն հայության ու հայկականության»,- նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ երբ հերթը հասնում է եվրոպացիների շահերին, ի դեմս Մեցոլլայի արձագանքի, տեսնում ենք, որ եվրոպացիները լավ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ. «Եվ պաշտպանել իրենց շահը, իսկ մեր շահը պաշտպանող չկա»:
Կարդացեք նաև
Աշոտյանը բողոքի ցույցի ընթացքում ցուցադրեց հետը բանտից բերած հիշողությունները՝ սնվելու պարագաներ ու զգուշացրեց, որ այս իշխանություններին էլ են սպասվում նման հիշողություններ, նրանք կանգնելու են արդարադատության առջեւ ու կրելու են իրենց պատասխանատվությունը:
Ոստիկանները Աշոտյանի ակցիան ընդհատեցին եւ նրան հրելով հեռացրին նախագահական նստավայրի առջեւից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































