Ավագանու նիստի ժամանակ վեճ սկսվեց ավագանու անդամների միջեւ։
«Ուզում եմ խոսքս ուղղել տիկին Հայկ Մարությանին, քույրիկ Հայկոյին, ես իրեն պատասխանում եմ բառացի։ Ես իրեն մի մեծ նվեր եմ պատրաստել՝ հայերեն ու ռուսերեն խ տառերը, թող գրկի, փաթաթվի ու քնի։
Հիմա «Մայր Հայաստան» խմբակցության մասին։ Տղերք, բա որ ես ասում էի՝ Ռոբերտ Քոչարյանի, Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» խմբակցություն, ինչի՞ էր «տոկը» խփում բոլորիդ, չասեմ ավելին, թե այդ պահին ինչեր էիք ասում Ռոբերտ Քոչարյանի հասցեին, եթերային չի, չեմ ասի։ Բա՞ն է փոխվել»,- ասաց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արմեն Մկրտչյանը (լուսանկարում)։
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ դահլիճում իրարանցում սկսվեց, հատկապես սուր էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի արձագանքը։
«Մեր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր եթերներից մեկում ասել է, որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 7-ի համապետական ընտրություններում կրելու է Ռոբերտ Քոչարյանին։ Նույնն ասում եմ ես, ուղղակի իմ ձեւով ասեմ՝ ընկեր Ռոբ, քեզ կրելու ենք։ Ընկեր Ռոբ ու քո «լյուբիմչիկները», ծոծրակներդ կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»,- ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամը։
Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը երկու անգամ նկատողություն արեց «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանին, ապա նրան զրկեց ձայնի իրավունքից՝ դահլիճից խոսելու եւ ռեպլիկների համար։
Ավագանու նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































