Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ռեալ եմ գնահատում իրավիճակը՝ մենք մոտակա միգուցե տասնյակ տարիներին Արցախը պատերազմով վերադարձնելու հնարավորություն չունենք»

Մայիս 07,2026 18:20 Share

«Մենք պայքարելու ենք Հայաստանի հողերի վերադարձի համար, Ջերմուկի, Սյունիքի եւ Վարդենիսի տարածքների մասին է խոսքը։ Ես ռեալ եմ գնահատում ներկա իրավիճակը, որ մենք համենայնդեպս մոտակա տարիներին, միգուցե տասնյակ տարիներին Արցախը պատերազմով վերադարձնելու հնարավորություն չունենք։ Փաշինյանն այնպես արեց, որ մենք չունենանք այդ հնարավորությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժի համար գլխավոր հարցը արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում ապահովելն է եւ ամեն ինչ անել, որպեսզի արցախցիներն անվտանգ վերադարձի հնարավորություն ունենան։ «Ովքեր կուզեն, պետք է վերադառնան Արցախ։ Միգուցե 120 հազար արցախցիներից 50-ը կուզենան վերադառնալ, բայց նրանք անվտանգությունը մենք պետք է ապահովենք՝ օգտագործելով մեր բարեկամ երկրներին, մեր ունեցած միջազգային հնարավորությունը։ Բայց դա չի նշանակում, որ 3-4 տարի հետո դուք անպայման ինձ բզբզելու եք՝ թե բա արցախցին չգնաց։ Մենք փորձելու ենք, եթե ես ավելի շատ վստահություն ունենամ, որ մենք վերադարձնելու ենք մեր տարածքները, մեր գերիներին․․․ Այս հարցը մեր ազգի ամենաբարդ հարցն է, ով կասի, որ շատ արագ կլուծի, համենայնդեպս ես այդպիսի բան չեմ կարող ասել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Կարապետյանն ասաց, որ Փաշինյանն Ալիեւից վախենում է․ «Ես հիմա չգիտեմ՝ դա գործակալի տիրույթում է, թե՞ Փաշինյանն այդպես հաճույք է ստանում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031