Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդ:
ԱԳՆ կողմից տարածված հայտարարության հիման վրա հանդիպմանը մասնակցած երիտասարդները հնարավորություն ունեցան Արարատ Միրզոյանի հետ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ թեմաներ։
Նախարար Միրզոյանը երիտասարդներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին ու դրանց հետևողական կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ «Երևանյան երկխոսության»՝ «Անցնելով փոթորիկների միջով» կարգախոսին համահունչ՝ Արարատ Միրզոյանը խոսել է համաշխարհային շարունակական ու տարատեսակ փոթորիկների պայմաններում առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ ժողովրդավարական զարգացման, առկա նոր հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորության մասին։
Նախարարի ներածական խոսքից հետո քննարկումը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Անդրադարձ է եղել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ինչպես նաև ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման ապահովմանն ուղղված գործընկերությունների ընդլայնմանը ուղղված քայլերին։
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյան. «Մեծ բավականություն ստացա երիտասարդների հետ 2,5 ժամ տևած քննարկումից։ Խոստովանեմ՝ հարցերը բավականին խորը և հասուն էին, հուսամ՝ իմ պատասխաններն էլ իրենց բավարարեցին, և երկխոսությունը իրենց համար էլ հետաքրքիր ստացվեց»:
ՀՀ ԱԳՆ


















































