Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը գնալով աճում է. Վաղարշակ Հարությունյան

Մայիս 09,2026 14:18 Share

«Թուրքիան համարում է, որ այս տարածաշրջանն իր ազդեցության գոտին է, ու ինքը պետք է իշխի, հիմա էլ շարունակվում է այդ քաղաքականությունը, ոչինչ չի փոխվել»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ը տարիներ շարունակ Հայաստանում նշվել է որպես  Եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր:

Հարությունյանը, անդրադառնալով Զելենսկու երեւանյան այցին ու կատարած հայտարարություններից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու տեղեկությանը՝ ասաց. «Երբ որ դեսպանին հրավիրում են ու նոտա են տալիս, դա արդեն ճգնաժամ է: Եվ այստեղ որեւէ դրական բան չեմ տեսնում: Խոսքն այն չէ, որ անցկացրել ենք ԵՄ գագաթնաժողով, ռուսական կողմը ձեւակերպումը տվել է, որ տրամադրել եք տարածք, որտեղից Զելենսկին խոսել ու սպառնացել է Մոսկվային: Կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը աճում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031