Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ռեմոնտ, ի՞նչ ասֆալտ, պարտքով բոլորը կարող են դա անել, մասսայական աղքատությունն է պետք  վերացնել. Կարապետյանը՝ Փաշինյանին

Մայիս 09,2026 11:27 Share

«Դժվարությամբ, երբեմն նույնիսկ  հույսի վերջին կաթիլը պահելով՝ հաղթել ենք ֆաշիզմը ու ձեռք ենք բերել ինքնիշխան, մեր հայրենիքում ապրելու իրավունք: Եթե ճիշտ աշխատենք ու զարգացնենք մեր երկիրը, կունենանք հաղթանակ: Այսօր ուզում են հայ եւ հաղթանակ բառերն իրարից  հեռացնել: Մեր ենթագիտակցության մեջ ուզում են նստեցնել, որ չենք կարող այլեւս ունենալ հաղթանակ»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ը տարիներ շարունակ Հայաստանում նշվել է որպես  Եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր: Այսօր Եռատոնից մնացել է սոսկ Հաղթանակի օրը:

Կարապետյանի խոսքով՝ մեր սխալն է եղել, որ մեր երկրի անվտանգությունը վստահել ենք այս իշխանություններին, օր առաջ պետք է ուղղենք մեր սխալը. «Էլ չվստահենք մեր երկրի անվտանգությունը: Ամեն անգամ սխալվելուց , ասում են սխալվեցինք, բայց չի կարելի ներել այդքան սխալներ, եթե այդ սխալներն արժեք ունեն, իսկ արժեքը հազարավոր զոհերն են»:

Անդրադառնալով Անգեղակոթը ասֆալտապատելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Կարապետյանն ասաց՝ Սիսիանի շրջանը Հայաստանի ամենամեծ գործազրկություն ունեցող շրջաններից է. «Աղքատություն էր մասսայական: Ի՞նչ ռեմոնտ, ի՞նչ ասֆալտ, պետք է աշխատանքով ապահովել: Իսկ պարտք վերցնել ու ռեմոնտ անել, բոլորը կարող են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031