ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
Մայիսի 9-ին աշխատանքային այցի շրջանակում Գլենդել քաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Դեյվիդ Օջակյանի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։ Կողմերն առանձնակի անդրադարձ են կատարել 2026 թվականի Advocacy Summit Scholarship ծրագրին, որը կայացել է ապրիլին և համախմբել շուրջ 130 ուսանողի։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Սփյուռք համագործակցության խորացմանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Զարեհ Սինանյանը վերահաստատել է Գրասենյակի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը սփյուռքի այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք պատրաստ են ներդրում ունենալ Հայաստանի հզորացման գործում։
Քննարկման առանցքում եղել են նաև հայրենադարձության քաղաքականության գործիքակազմը, երիտասարդական նախաձեռնությունների խթանումը և Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավումը Հայաստանի զարգացման գործընթացներում։
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ


















































