Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո′լ, դավաճան» գոչող շենգավիթցի Արտակ Ավետիսյանին բերման ենթարկեցին

Մայիս 12,2026 17:05 Share

Շենգավիթ վարչական շրջանում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր անում,  «Նիկո′լ դավաճան» գոչած քաղաքացուն ոստիկանները քարշ տալով բերման ենթարկեցին։

 

Նրա կինը լացակումած գոչում էր․ «Բռնի կերպով ամուսնուս կանդալները հագցրին ու տանում են՝ հրելով բոլորիս, տարեց մորը»։

Նշենք, որ Շենգավիթի ոստիկանապետն էլ էր մասնակցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։

Տղամարդը, որին բերման էին ենթարկում, ասում էր․ «Մի քաշի ձեռքիցս։ Կանդալը հանի ձեռքիցս, կմտնեմ»։ Կողքից փորձում էր միջամտել նրա տարեց մայրը, բայց անօգուտ։

Ի վերջ ոստիկանները տարան քաղաքացուն։ Նա գոչեց՝ տանում են Շենգավիթի ոստիկանության բաժին։

Նշենք, որ քաղաքացին իր տեսաուղերձում մինչ այդ հայտարարել էր, որ ինքը շենգավիթցի Արտակն է և սպասում է Նիկոլ Փաշինյանին։ Նա մասնավորապես հայտարարել էր․ «Նիկոլ, երևի դու հասկացար՝ ով է․ շենգավիթցի Արտակն է, ես քեզ ստեղ սպասում եմ, թռածներիդ կուտոկին հավաքի, արի Շենգավիթ։ Եթե էդքան լավ ես աշխատել, վախդ ինչո՞ւմ է, որ քարոզարշավ ես անում․ տեղդ նստի։ Ես քեզ Շենգավիթում սպասում եմ, արի, տեսնես՝ ինչ հաճելի ձևերով ենք քեզ դիմավորելու։ Ստուկաչ, Շենգավիթում քեզ Արտակը սպասում է»։

ՔՊ քարոզարշավը Շենգավիթում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031