Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ ֆավորիտ մատակարարը դարձյալ դրամաշնորհ է ստացել. «168 ժամ»

Մայիս 14,2026 10:41 Share

29 միլիոն 139.400 դրամ՝ շուրջ 78.000 դոլար. ահա այս տարի այսքան կծախսվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի համար, որի փուլերի մեկնարկը տրվել է մայիս ամսից։

Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը համապատասխան հատկացումը կատարել է դրամաշնորհի տեսքով դեռ նախորդ ամսվա սկզբին։ Գումարը նախատեսված է միջոցառման երկու փուլերի համար և Մատակարար ընկերություն է ընտրվել «Պեցցո»-ն։

Իսկ «Պեցցո»-ն պետգնումներում և ԿԳՄՍՆ-ի համար նոր չէ․ այս ՍՊԸ-ն «Գևորգիան կոնցեռն»-ի հետ է աֆիլացվում, իսկ կոնցեռնը՝ իր տարբեր ՍՊԸ-ներով, Պետգնումներում և հատկապես ԿԳՄՍ նախարարության հետ բավականին ակտիվ փորձառություն ունի գնումներում։

Միայն այս տարի «Պեցցո»-ի հետ կնքվել է միլիոնավոր դրամների շուրջ 10 պայմանագիր՝ տարբեր գնման ընթացակարգերով, այդ թվում՝ մեկ անձից գնման եղանակով և դրամաշնորհի տարբերակով։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել