Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներն ավարտվել են

Մայիս 27,2026 18:11 Share

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում գործունեություն ծավալող հայկական ընկերություններում մայիսի 20-27-ը հայ և ռուս մասնագետների կողմից համատեղ իրականացված ստուգումների արդյունքների քննարկումը։

«Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և համատեղ աշխատանքի համար:

Ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի օրեր անց, իսկ մինչ այդ երկու երկրների սննդամթերքի անվտանգության ոլորտները վերահսկող կառույցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողական իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները և հայ արտադրողների համար արտահանման մեծագույն հարթակներից մեկը համարվող ՌԴ շուկա արտահանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները բավարարող հայկական արտադրանք։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031