Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Սպանության փորձ Գյումրիում․ որդին կացնով հարվածներ է հասցել քնած հորը

Հունիս 01,2026 15:34 Share

Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 29-ին սպանության փորձ է տեղի ունեցել Գյումրիում․ 39-ամյա Է․Գ-ն կասկածվում է քնած հորը՝ 66-ամյա Ա․Գ-ին կացնով հարվածներ հասցնելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09․00-ին սահմաններում։

Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի բուժանձնակազմը, որը ահազանգ էր ստացել, թե Գյումրու բնակարաններից մեկում դանակահարված անձ կա, հաղորդում է ներկայացրել Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները, ոստիկանության Կումայրի բաժնի ծառայողների հետ համատեղ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել, որ 39-ամյա Է․Գ-ն , գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, մտել է հոր ննջասենյակ ու ձեռքին եղած կացնանման առարկայով բազմակի հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, որից հետո հանցագործության գործիքը թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։ Մայրը ևս ոստիկանությանը նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել։

Ոստիկանությունը ժամեր անց հայտնաբերել է որդուն՝ ձերբակալել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ 60-ամյա Ա․Գ-ն, վնասվածքներ է ստացել գլխի և պարանոցի հատվածում, նրան վիրահատել են, վիճակը շատ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Տեղեկություններ են շրջանառվում, որ երիտասարդը ժամանակին բնակվել է Եվրոպայում, հետախուզվել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն 27 տարեկան դառնալուց հետո կարողացել է վերադառնալ հայրենիք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930