Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբանները շրջանառում են «մեծ գործարքի» վարկածը. ԱՄՆ-ն կարող է մեղմել Բաքվի նկատմամբ որոշ սահմանափակումներ՝ ակնկալելով քաղբանտարկյալների և մի շարք կալանավորված հայերի ազատ արձակում. «Ժողովուրդ»

Հունիս 02,2026 10:26 Share

Արդյո՞ք ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան ձևաչափով քննարկվող «մեծ գործարքը» կարող է դառնալ այն ուղին, որով հայ գերիների վերադարձը կապվելու է Վաշինգտոնի և Բաքվի քաղաքական պայմանավորվածությունների հետ։

Հունիսի 1-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր սոցիալական հարթակներում հրապարակել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղարկված նամակը, որը վերաբերում էր նշված օրենքի 907 բանաձևի կիրառման չեղարկման երկարաձգման մասին հուշագրին։ Ալիևը նշել էր, որ շնորհակալ է Դոնալդ Թրամփին այդ փաստաթղթի համար, որը ներկայացվել է որպես  նվեր և ուղեկցվել է անձնական ստորագրությամբ և բարեմաղթական խոսքերով։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նա բարձր է գնահատում այդ քայլը և այն դիտարկում է որպես կարևոր քաղաքական և դիվանագիտական ժեստ։

Այս հրապարակումը փաստացի ցույց է տալիս, որ շարունակվում է ԱՄՆ կողմից այդ սահմանափակման ժամանակավոր չեղարկման քաղաքականությունը, որը տարիներ շարունակ կիրառվում է որպես գործիք ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար։

«Մեծ գործարքի» վարկածը և հնարավոր քաղաքական առևտուրը

Միաժամանակ միջազգային վերլուծական շրջանակներում ակտիվացել են քննարկումները ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների հնարավոր նոր փուլի վերաբերյալ։ Շրջանառվում է այսպես կոչված «մեծ գործարքի» վարկածը, որի շրջանակում Վաշինգտոնը կարող է մեղմել Բաքվի նկատմամբ որոշ սահմանափակումներ՝ փոխարենը ակնկալելով քաղաքական բանտարկյալների և մի շարք կալանավորված հայերի ազատ արձակում։ Որոշ գնահատականների համաձայն՝ այդ գործընթացը կարող է կապվել նաև Հայաստանի առաջիկա ընտրությունների հետ։

Ամերիկյան հեղինակավոր հետազոտական կենտրոն՝ Atlantic Council-ը, հոդված է հրապարակել, որտեղ քննարկվում են նման սցենարների հնարավորությունները։ Հետազոտական կենտրոնը տվել է հետևյալ բնորոշումը․ «Ի՞նչ ավելի լավ միջոց կա Փաշինյանի ռուսամետ հակառակորդներին զսպելու և խաղաղության ուղիները պահպանելու համար, քան ընտրություններից առաջ բարձրաստիճան հայ բանտարկյալներին ազատ արձակելը»։

Ըստ նրանց բնորոշման բանտարկյալների այս խումբը պետք է ներառի կոռուպցիայի դեմ պայքարի պաշտպան Գուբադ Իբադօղլուին, «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրողներին , ինչպես նաև որոշ հայ կալանավորվածների: Անարդարացիորեն կալանավորված մարդկանց ազատ արձակելու ազդեցությունը Միացյալ Նահանգների համար շատ ավելի արժեքավոր կլինի, քան գրեթե ամեն տարի անտեսվող օրենքի պահպանումը:

 Ինչպես պետք է կառուցել համաձայնագրի հաջորդականությունը ըստ Atlantic council-ի

Ամբողջական «մեծ գործարքը» պետք է կառուցված լինի հետևյալ կերպ։ Հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը պետք է ազատ արձակի 2023 թվականին Արցախում գերեվարած որոշ հայերի՝ որպես բարի կամքի դրսևորում հնարավոր համաձայնության նկատմամբ։ Այնուհետև Վաշինգտոնը և Բաքուն պետք է աշխատեն համաձայնության հասնելու համար՝ չեղարկելու 907-րդ բանաձևը՝ փոխարենը ադրբեջանցի կալանավորված անձանց և լրացուցիչ հայ բանտարկյալների ազատ արձակման։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930