Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավատես եմ, կարծում եմ, բանը դրան չի հասնելու»․ Էդմոն Մարուքյանը՝ հետընտրական զարգացումների մասին

Հունիս 07,2026 16:53 Share

«Եթե ընտրությունների օբյեկտիվությունը կասկածի տակ դրվի, մենք արձանագրենք, որ արդյունքները կեղծվել են, բնականաբար, Հայաստանում վերջին 8 տարիներից հետո կհայտարարենք, որ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն։ Լավատես եմ, կարծում եմ, բանը դրան չի հասնելու, ժողովրդին կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին՝ հետընտրական գործընթացներին պատրա՞ստ են մասնակցել կամ նախաձեռնել դրանք, եթե ընտրությունների արդյունքների օբյեկտիվությունը կասկածի տակ դրվի։

«Ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմն այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, նման հերթեր չի հիշում։ Կարծում է, որ սա փաստում է մեկ բան՝ քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին ու բերել տեղամաս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ԼՀԿ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930