ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.
ԶՈւ ԳՇ պետն ԱԺ-ում հայտարարեց, որ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ հուզվել է:
Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոկից»:
ԳՇ պետը հուզվե՞լ է իր և իր իշխանության՝ 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով, որպես ավար, Ադրբեջանին հանձնված ռազմական տեխնիկայի և սպառազինության համար:
Արդյո՞ք հուզվում է Ասրյանը, երբ իր քաղաքական ղեկավարը իր հայտարարություններով թիրախավորում է իր ենթակա անձնակազմին, անարգում մեր նահատակների հիշատակը, քաշքշում նրանց ծնողներին:
Կարդացեք նաև
Աչքերը լցնո՞ւմ է արդյոք Ասրյանը, երբ Փաշինյանը լկտի բառապաշար է օգտագործում իր հայրենակիցների նկատմամբ:
Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունը Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ այլ երկրի շահերին ծառայություն:
Հարցադրումները շատ են, իսկ պատասխանները՝ կանխատեսելի:


















































Վիքիպեդիայից.
«2020 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2023 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Էդվարդ Արսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:»
Գեներալ-մայորի կոչումն այս քաջարի զինվորականը ստացել է հայրենի Հադրութի անկումից 3 օր հետո, գեներալ-լեյտենանտինը՝ Արցախի վերջնական անկումից 2 ամիս առաջ: Արանքում եղել են Սև լիճը, Ջերմուկը… դեռ ինչերի համար է շեֆն իրեն պահելու-փայփայելու: Այս տեմպերով գեներալիսիմուս էլ կդառնա, Սևանը հանձնելուց հետո էլ՝ ադմիրալ:
Իմ կարծիքով, ինքը անցյալը մոռացած մանկուրտ էլ չի, ինքը հայրենիքը, պատիվն ու հոգին սատանային ծախած անձնավորություն է: