Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ վաղ անցյալում արցախցիներն իրենց հայրենիքում՝ Արցախում, օգտվում էին ընտրական իրավունքից. Իրանցի փորձագետ. «Ազգ»

Հունիս 12,2026 10:38 Share

Իրանցի փորձագետ, Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներին ուշադիր հետեւող վերլուծաբան Ահմադ Քազեմիի կարծիքով, Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման համակարգի փլուզումից եւ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի գործողությունների հետեւանքով ավելի քան 120 հազար հայերի հարկադիր տեղահանումից հետո, Հայաստանի ժողովրդավարության առաջին լուրջ փորձությունն էին:

Վերլուծաբանի ուշադրության կենտրոնում է եղել էթնիկ զտման ենթարկված արցախահայության՝ Հայաստանի համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքի եւ դրա սահմանափակումների հարցը: Նա հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում արցախցիներն իրենց հայրենիքում՝ Արցախում, օգտվում էին ընտրական իրավունքից:

Քազեմիի համոզմամբ, էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայերի գլխավոր խնդիրը ոչ այնքան Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայությունն է, որքան իրավական եւ վարչական բնույթի այն խնդիրները, որոնք կապված են Հայաստանի կառավարության կողմից նրանց տրամադրված «070» ծածկագրով անձնագրերի կարգավիճակի հետ:

Քազեմին փաստում է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը կանգնած են ընտրության առաջ. կա՛մ դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, ինչի դեպքում նրանց տրվող անձնագրերը չեն ունենա «070» կոդը, կա՛մ պահպանել այդ կոդով փաստաթուղթը՝ միաժամանակ ունենալով նաեւ փախստականի կարգավիճակը հավաստող քարտ:

Ըստ Քազեմիի, Լեռնային Ղարաբաղի հարցի, արցախցիների վերադարձի իրավունքի եւ տեղահանված հայ փախստականների իրավունքների նկատմամբ քաղաքական ուժերի վերաբերմունքն այսօր դարձել է Հայաստանի մրցակից կուսակցությունների միջեւ տարբերակման կարեւորագույն գծերից մեկը:

Այդ համոզմունքից ելնելով՝ նա կարծում է, որ ընտրությունների արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի ապագա քաղաքական ուղեգծի եւ արցախյան հարցի նկատմամբ պաշտոնական մոտեցումների վրա:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930