Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց հեռացման ժամանակացույցը միացված է»․ ԿԸՀ շենքի մոտ ԲՀԿ-ի ցույցին Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում

Հունիս 12,2026 14:24 Share

«Ես, որպես թիմի խոսնակներից մեկը, պաշտոնապես բացառում եմ որեւէ կոմպրոմիս կամ որեւէ համագործակցություն ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ մենք միայն մեկ խոսակցություն կարող ենք ունենալ՝ դա նրա հեռացման պայմաններն են»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հրավիրված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Իրենց հեռացման ժամանակացույցը միացված է»,- ՔՊ-ի մասին ասաց նա։

«Ընտրության իրավունքի պաշտպանության հարցում պետք է կոնսոլիդացված լինենք։ Պարտադիր չի հենց այստեղ ֆիզիկապես միանան, երեկ գիշեր արդեն Նարեկ Կարապետյանը, Իշխան Սաղաթելյանը, Արման Թաթոյանը շատ ադեկվատ արձագանքել են»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների հետ քաղաքական կոնսուլտացիաներից ակնկալիքներին։

Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո։

Այսօր ԲՀԿ-ն ԿԸՀ շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց՝ ընդդիմադիր ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում։

ԿԸՀ շենքի մոտ ցույցին Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում։ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ բազմաշերտ թիմ է, որտեղ յուրաքանչյուրն իր աշխատանքով է զբաղված եւ անհրաժեշտության պարագայում բոլորը մեկ հարթակում կկանգնեն։

ԲՀԿ-ն պահանջում է, որպեսզի ԿԸՀ-ն չեղյալ հայտարարի այդ տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին իր որոշումը, կամ՝ այդ տեղամասերում հավելյալ ընտրություններ կազմակերպի, կամ՝ ողջ Հայաստանում նոր ընտրություններ անցկացվեն։

Police officers guard the building of the Central Electoral Commission of Armenia. Yerevan, Armenia

ԿԸՀ շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930