Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է

Հունիս 25,2026 12:08 Share

Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է։

ԶՊՄԿ-ի սոցիալական ներդրումների ամենամեծ բաղադրիչը կրթական ոլորտին է բաժին հասնում։ Հենց այս առաջնահերթության տրամաբանությամբ ընկերությունը 2025 թվականին միացավ Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրի իրականացմանը՝ ամբողջությամբ ֆինանսավորելով մարզ ժամանած առաջնորդ-ուսուցիչների կենցաղային ծախսերն ու հավելավճարները։

Այս համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ լրացնել Սյունիքի դպրոցներում տարիներ շարունակ առկա թափուր հաստիքների մի մասը՝ ավելի շատ երեխաների ապահովելով որակյալ կրթության հնարավորությամբ։

ԶՊՄԿ-ի համար սա ներդրում է ոչ միայն կրթության, այլև Սյունիքի ապագայի զարգացման գործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել