«Ավետ Ավետիսյան փողոցում արված աշխատանքներն իրապես ֆունդամենտալ էին, տասնամյակներով այդ ծավալի աշխատանք՝ խորքային, տակի բոլոր ենթակառուցվածքների փոփոխությամբ, տեղի չէր ունեցել։ Բայց այդ ծավալի աշխատանքից հետո, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ ասֆալտի հարթության որակի հետ կապված այն հատվածներում, որտեղ կան դիտահորերը, ունենք խնդիրներ։
Երբ մեր կապալառուները այդ աշխատանքը անում են, պետք է հասկանան, որ ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Այսինքն, պարտադիր չէ՝ մի քանի անգամ ասենք՝ ժողովուրդ ջան, ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջն այդ ծավալի աշխատանք անելուց իդեալական հարթության և որակի ասֆալտն է… Նույնը վերաբերում է մեր բոլոր մնացած աշխատանքներին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կրկին անդրադառնալով ասֆալտի թեմային։
«Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, ոնց որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամրջի մասով։ Ու եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու։ Սա շատ կարևոր վերջին դետալն է։ Այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտապատման աշխատանք»,- զգուշացրեց Ավինյանը։
Կարդացեք նաև
Խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































