Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ ո՞վ է զրկել ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից, ձեռք բերեիք. ՍԴ նախագահը՝ ԴՕԿ ներկայացուցչին

Հունիս 30,2026 20:44 Share

«Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող և պարբերական բնույթ, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, այդ հիմքով Սահմանադրական դատարանն իրավասու է անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները»,- այսօր Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քաղաքական 7 ուժերի կողմից վիճարկվող դիմումի քննության ժամանակ ասաց ԴՕԿ ներկայացուցիչ Բաղդասարյանը։

Նա հիշեցրեց, որ իրենք Հակակոռուպցիոն կոմիտե միջնորդություն էին ներկայացրել ընտրություններին բաժանված զանգվածային ընտրակաշառքների փաստն ապացուցելու համար՝ որպես վկա հրավիրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանին, բայց մերժվել էր, իսկ հիմա իրենք ցանկանում են այդ գործընթացը ապացուցողական դաշտ բերել իրավական տեսանկյունից. «Որպես փաստաբան՝ ես պարտավոր եմ գործընթացներ իրականացնել այս դատարանում, որ ձեռք բերեմ ապացույցներ, որոնք հնարավորություն չունեի ձեռք բերել։ Դատարանին ներկայացնում եմ՝ չունեմ այլ հնարավորություն»։

ՍԴ նախագահը հետաքրքրվեց ԴՕԿ ներկայացուցչից, թե իր ելույթն ինչի մասին է, ապա հարցրեց. «Ձեզ ո՞վ է զրկել ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից»։

«Իմ միջնորդությունները մերժելով, հարգելի դատարան»,- արձագանքեց ԴՕԿ ներկայացուցիչը։

ՍԴ նախագահն ընդհատեց ԴՕԿ ներկայացուցչին, ասաց իրեն զուգահեռ չխոսել. «Դատարանը ձեզ չի զրկել ապացույցներ ձեռք բերելուց, ձեռք բերեիք։ Դատարանն է որոշում, թե որ ապացույցն է անհրաժեշտ գործի շրջանակներում, նստեք, պարոն Բաղդասարյան, շնորհակալություն»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930