Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ էլ հնարավոր է՝ քվեաթերթիկը լինի, բայց քվեարկող անձի ստորագրությունը մատյանում չլինի»․ Սուրեն Գրիգորյան

Հուլիս 01,2026 16:23 Share

«Դիմողների կողմից բազմիցս կատարվեցին փորձեր ընդհանուր առմամբ ապալեգիտիմացնել ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը։ Եվ ընդամենը 4, թե 5 կոնկրետ տվյալ նշվեց։ Ընդհանուր անհասցե մեղադրանքն՝ առանց կոնկրետացման, նույնն է, որ ես ասեմ օրինակ՝ ՍԴ դիմումներն անհիմն են, քանի որ այնտեղ որոշ տառասխալներ եմ հայտնաբերել։ Եթե կան տառասխալներ, պատկերացրեք՝ ինչքան անպատասխանատու են մոտեցել դիմումների կազմմանը»,-Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը՝ հակադարձելով ՍԴ դիմում ներկայացնող ուժերի փաստարկներին։

Հիշեցնենք՝ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումները։ 

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի մտահոգություններին, թե քվեաթերթիկները կան, բայց 27000 ստորագրություն պակաս է մատյանում, քան քվեաթերթիկներն են, Սուրեն Գրիգորյանը սա նորմալ համարեց․ «Հնչեց հետևյալ միտքը՝ կարող է լինել իրավիճակ, որ անձը ստորագրել է մատյանում, բայց քվեաթերթիկը չկա, բայց չի կարող լինել իրավիճակ, որ քվեաթերթիկը կա, բայց անձի ստորագրությունը մատյանում չկա։ Շատ լավ էլ կարող է լինել մի պարզ պատճառով, իհարկե՝ չեմ ասում, որ սա ճիշտ ընթացակարգ է։ Անձը մտնում է, սկզբից նույնականացվում է, հետո շրջանցելով մատյանը՝ ստանում քվեաթերթիկ, կատարում քվեարկությունը և քվեաթերթիկը գցում արկղի մեջ։ Քանի որ մասնակցության թիվը հաշվվում է մատյանից, ոչ թե սարքից, կարող է առաջանալ անհամապատասխանություն»։

Սուրեն Գրիգորյանը, ամփոփելով իր եզրափակիչ ելույթը, հայտարարեց․ «Պնդում եմ, որ դիմում ներկայացնողների փաստարկներն անհիմն են։ Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել կամ ազդել են քվեարկության արդյունքների վրա, ուստի դիմումներն ամբողջությամբ ենթակա են մերժման»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031