Լրահոս
Օրվա լրահոսը

GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը

Հուլիս 02,2026 13:54 Share

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտնում է նոր բացառիկ համագործակցության մեկնարկի մասին. GTB Development ընկերությունը պաշտոնապես դարձել է նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը։ Այս մասին հայտարարվեց հուլիսի 1-ին կայացած «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգի մեկնարկին:

Գործընկերության հիմքում ընկած է ընդհանուր նպատակ՝ նպաստել դասական երաժշտության տարածմանը, իրականացնել նորարարական նախագծեր և պահպանել հայ դասական երաժշտարվեստի ժառանգությունը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, դասական երաժշտության հասանելիության և տեսանելիության ընդլայնում հանրության տարբեր շերտերի համար, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ներկայացում միջազգային հարթակներում։

«GTB Holdings-ի հետ այս համագործակցությունը մեծ հնարավորություններ է բացում նվագախմբի ռազմավարական նպատակների իրականացման գործում։ GTB Holdings-ի հետ մենք արդեն ունենք հաջողված համագործակցության փորձ Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում, և մեր առջև դրված նպատակներն իրագործվեցին։ Հայ երաժշտարվեստի և մասնավոր հատվածի միջև այս երկարաժամկետ և եզակի գործընկերությունը կդառնա նվագախմբի զարգացման կարևոր փուլերից մեկը»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել