Լրահոս
Օրվա լրահոսը

Արբանյակային խմբավորումների շահագործման կանոնները պետք է վերանայվեն արդեն այսօր. ուղեծրում գտնվող աղբը կարող է փոխել Երկրի կլիման

Հուլիս 03,2026 12:20 Share

Ռուս գիտնականների հետազոտության համաձայն՝ տիեզերական աղբի միկրոբեկորները կարող են փոխել Երկրի կլիման։ Նրանք աշխարհում առաջին անգամ քանակապես գնահատել են, թե ինչպես են ուղեծրում գտնվող մանր տեխնածին աղբի մասնիկները թուլացնում դեպի մեր մոլորակ ուղղված արևային ճառագայթումը։

Ներկայում այդ ազդեցությունը աննշան է, սակայն եթե տիեզերական աղբի կուտակման ներկայիս տեմպերը պահպանվեն, հետազոտողները զգուշացնում են, որ առաջիկա 80–100 տարիների ընթացքում դա կարող է ազդել կլիմայական գործընթացների և կենդանի էկոհամակարգերի վրա, ուստի արբանյակային խմբավորումների շահագործման կանոնները պետք է վերանայվեն արդեն այսօր։

Տիեզերական աղբը՝ Երկրի մերձակա ուղեծրերում գտնվող շահագործված արբանյակների և արագացնող բլոկների բեկորները, ապագայում կարող են խնդիր դառնալ ոչ միայն աստղագետների և տիեզերագնացների, այլև կլիմայագետների համար, ինչպես հայտնում է «Известия»-ն:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել