Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են ավտոմատավորներով գնալ նրա մոտ. Արման Աբովյան

Հուլիս 06,2026 11:37 Share

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ոչ ուղղակի կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի և այսօր Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ մեկնելու միջև։

«Խուզարկություն անվանե՞մ, խուժանությո՞ւն անվանեմ։ Եթե այս համառությամբ և այս կիսառազմականացված օպերացիաներով պաշտպանվեին ՀՀ շահերը, ապա ավելի լավ և անվտանգ երկիր կունենայինք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում այսօր ընդդիմադիր գործիչները ենթարկվում են կատաղի ճնշումների, իսկ ամենակատաղի ճնշումը տանում է դեպի Ծառուկյան։

«Ինչի՞ համար է սա արվում։ Սա ֆաշիզմի դրսևորում է ուղղակի։ Իշխանությունը փորձում է ոչ թե լռեցնել, այլ ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին։ Չեն հասկանում, որ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժել է իրենց, բայց դա չի նշանակում, որ պետք է կատարեն այն հանձնարարականները, որոնք իջեցվել են Բաքվից և Անկարայից։ Կա Սահմանադրության փոփոխման գործընթաց, որը Ադրբեջանում անվանում են Ադրբեջանի Սահմանադրության ներդրում Հայաստանում։ Թող ինչ հեքիաթներ ուզում են պատմեն, սա ուղիղ կապ ունի Ադրբեջանի նպատակների հետ»։

Անդրադառնալով Ծառուկյանի դեմ այսօր վաղ առավոտից սկսված ճնշումներին՝ խուզարկությունների տեսքով, Աբովյանն ասաց, որ դա անակնկալ չէր՝ ոչ Ծառուկյանի, ոչ ԲՀԿ անդամների, ոչ էլ ՀՀ-ում տրամաբանող քաղաքացիների համար։

«Բա ի՞նչ պետք է անեին։ Գործում են հակապետական տրամաբանությամբ։ Հարցն այն է՝ ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են ավտոմատավորներով գնալ նրա մոտ։ Մարդը, ով առավոտից երեկո խոսում էր ՀՀ շահերի, հանրային համերաշխության մասին, դուրս գալու՝ իրար ատելու շրջանից, որակվո՞ւմ է որպես հանցագործ»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031