Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ և՛ Ձեր անձնական ներդրումը կա, և՛ դեսպանատան, և՛, իհարկե, ամենակարևորը՝ մեր երկու երկրների ղեկավարների մտերմիկ, ջերմ, անձնական հարաբերությունները». Խաչատուրյանը՝ Դըկոնտինյիին

Օգոստոս 31,2026 18:53 Share

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:

«Այստեղ և՛ Ձեր անձնական ներդրումը կա, և՛ դեսպանատան, և՛, իհարկե, ամենակարևորը՝ մեր երկու երկրների ղեկավարների մտերմիկ, ջերմ, անձնական հարաբերությունները: Մենք չենք կարող սա մոռանալ, որովհետև, իրականում, այն, ինչը տեղի ունեցավ 2022 թվականին, Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, դա հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է: Այն վերջնական գիտակցումն էր, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, ինքնուրույն որոշումներ ընդունենք, մարտահրավերներին պատրաստ լինենք և այդտեղ նաև կար Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը» ,- նշել է նախագահը:

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևոր է համարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2022 թվականից հետո սկսված գործակցությունը անվտանգության և պաշտպանության բնագավառում:

Դեսպան Դըկոտինը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմաշերտ և դինամիկ զարգացող համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանին և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում կարևոր է համարվել հատկապես պաշտպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության առաջմղումը, ինչպես նաև առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության լայն շրջանակին՝ ընդգծվել է ապակենտրոնացված համագործակցության արդյունավետությունը։ Նշվել է, որ համայնքների և տարածաշրջանների միջև ձևավորված կապերը կարևոր դեր ունեն երկու երկրների միջև գործընկերության խորացման, նոր նախաձեռնությունների ձևավորման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանն ու առկա ներուժի իրացման հնարավորություններին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31