Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ամբողջ կյանքումս կառուցել եմ։ Հայաստանում եմ կառուցել։ Չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին»

Հուլիս 21,2026 10:22 Share

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում արած-չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ կարող էի անել, ի՞նչը չեմ արել։

Ու մտքերն ինձ վստահություն ու լավատեսություն են տալիս։ Ամբողջ կյանքումս կառուցել եմ։ Հայաստանում եմ կառուցել։ Չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին։ Կառուցել եմ կամ վերակառուցել եմ, կամ կիսաավեր վիճակում գտնվող հիմնարկները շենացրել։

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և ԿԱՌՈՒՑԵԼԸ նույնականացել են։

Շատերը գիտեն, որ իմ օրը սկսվում է տարբեր կառույցների շինհրապարակներ այցելելով։ Սա գեն է, տեսակի հարց է։
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Լսում էի հարևան երկրի պաշտոնյաների խոսքերը Հայաստանի մասին. նոր պահանջներ, նոր սպառնալիքներ։ Ու առաջին միտքը, որ ծագում է մոտս, Հայաստանում կառուցելն է։ Աստված որքան տա՝ կառուցելու եմ։ Հետո կկառուցեն իմ որդիները, թոռները։ 200 տարի էլ անցնի՝ Հայաստանում մի լավ բան է կառուցվելու։ Կլինի եկեղեցի, կլինի գործարան թե դպրոց, պատին փորագրվելու է՝ կառուցել է Ծառուկյանը։ Սա ճակատագիր է։

Ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկը չունի։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ և աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ՝ կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից՝ կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ։ Բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակեք աշխատանքը։ Շարունակենք աշխատանքը մեր երկրի համար։ Հայաստանը կառուցելով է շենանալու։

Կենտրոն ՔԿՀ
21.07.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031