Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնելու կապակցությամբ դադարեցնում եմ աշխատանքս որպես Կոտայքի մարզպետ. Ահարոն Սահակյան

Հուլիս 31,2026 12:42 Share

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնելու կապակցությամբ դադարեցնում եմ աշխատանքս որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ։

2021 թվականից ի վեր ինձ վստահված էր ղեկավարելու Կոտայքի մարզը։ Այսօր ես հպարտությամբ եմ փաստում, որ այս տարիների ընթացքում միասին անցել ենք զարգացման, ձեռքբերումների, ինչու չէ, նաև բազմաթիվ մարտահրավերների ճանապարհ։

Այն դժվար էր, բայց թիկունքում կար թիմ, աշխատասիրություն և փոխադարձ հարգանք, ինչի արդյունքում մենք հաջողել ենք։

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Կոտայքի մարզի բնակիչներին՝ վստահության, աջակցության և համագործակցության համար։ Ձեր խնդիրներն ու առաջարկները մշտապես եղել ու լինելու են իմ աշխատանքի հիմքում, իսկ մարզի առաջընթացը՝ իմ գլխավոր նպատակը։

Շնորհակալ եմ նաև Կոտայքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի, կառուցողական համագործակցության և պատասխանատու մոտեցման համար։

Դե իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետի աշխատակազմի ողջ թիմին՝ նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատասխանատվության և միասին իրականացրած բազմաթիվ ծրագրերի և աշխատանքային օրերի համար։

Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանն ու իմ սիրելի կոտայքցիներին։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վստահության, աջակցության և համատեղ անցած ճանապարհի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031