Լրահոս
Օրվա լրահոսը

95 մանկապարտեզի բակը Գազան է հիշեցնում՝ Իսրայելի հարվածներից հետո․ քանի՞ տարում եք մի մանկապարտեզը սարքում

Օգոստոս 05,2026 12:24 Share

«Գիտե՞ք՝ Երևանում քանի տարում են մանկապարտեզ սարքում, վերանորոգում․ 6-8 տարի է տևում ու չեն ավարտում։ Եկեք գնանք 95, 105, 137 մանկապարտեզներ։ Թիվ 95 մանկապարտեզում երեխաներին տարել, տեղավորել են, նկուղում, կոյուղին չեն մաքրել, թիվ 95 մանկապարտեզի բակը հիշեցնում է Գազան՝ Իսրայելի հարվածներից հետո։ Ձեր վերանորոգած մանկապարտեզների համար ամոթ է ուղղակի»,-ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Անդրադառնալով մանկապարտեզների շենքերը վերադարձնելու թեմային՝ Մեսրոպ Մանուկյանը նկատեց․ «8 տարի իշխանության եք, մի մանկապարտեզ հետ չեք բերել»։

Արձագանքելով նրա և մյուս ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչեցված՝ մասնավորապես մանկապարտեզների թեմային վերաբերող քննադատություններին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարեց․ «Նշում եք, որ մանկապարտեզ մենք չենք կառուցել։ Այո, Վահագն Ալեքսանյանը ոչ մի մանկապարտեզ չի կառուցել, ավելին՝ ոչ մի մանկապարտեզ «չի կերել»։ Այնուամենայնիվ, Երևանում 2026-ի մայիսի դրությամբ 500 մանկապարտեզ ծրագրով վերակառուցվել է 10, կառուցվել 2 և հիմնանորոգվել 39 մանկապարտեզ։ Այո, 51-ը քիչ է, իսկ ինչո՞ւ ավելի շատ մանկապարտեզների կարիք ունեն երեխաները, ո՞ւր են կորել Երևանի մանկապարտեզները»։

Այնուհետև թվարկեց, թե Երևանի որ մանկապարտեզն ինչպես և ովքեր են սեփականաշնորհել։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31