Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրողները մեկնել են Աղդամ

Օգոստոս 05,2026 14:33 Share

Ermenihaber. Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) և Միջմշակութային ցանցային ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպվել է «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն. վերակառուցում, կայունություն և տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում Թուրքիայից Արցախ (Ղարաբաղ) է մեկնել 20 հոգուց բաղկացած լրագրողների պատվիրակություն։ Նրանք այցելել են Աղդամ (Ակնա) ու ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Ականազերծման փորձագետ Հալիկ Զուլֆուկարովը նրանց տեղեկատվություն է տրամադրել ընթացող աշխատանքների մասին և նշել, որ Աղդամի ավելի քան 20 տարածքում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Ըստ նրա՝ ականազերծման աշխատանքներին մասնակցում է 350 ականազերծող, վնասազերծվել է 42․664 մարտական ​​ական ու ականազերծվել է 291․684 հա տարածք:

Նա նաև հայտնել է, որ ինքը 2017 և 2018 թվականներին ներկա է գտնվել Իրան-Թուրքիա սահմանին ընթացող ականազերծման աշխատանքներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31