Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածում էի՝ բարեկրթությամբ մեզ որտե՞ղ են «գցում», բայց հենց Վահագն Ալեքսանյանը խոսեց, ասացի՝ հոպ․ Մամիկոն Ասլանյան

Օգոստոս 05,2026 14:02 Share

«Ամենաերկար քաղաքական բանտարկությունից հետո այստեղ որ եկա, առաջին օրվա ելույթներն էի լսում, եթե մի քիչ անծանոթ, միամիտ լինեի, պիտի ասեի՝ ինչ լավ միջավայրում ենք հայտնվել, բարեկրթություն, հանդուրժողականություն, բայց հիշողությունս թարմացնելուց հետո կհիշեի, որ այս նույն քաղաքական ուժը մի քանի ամիս առաջ ՀՀ փողոցներում ատելությամբ ինչ դոզավորված քարոզարշավ էր անում, պիտի մտածեի, որ այնտեղ Արթուր Սարգսյանը նստած պիտի լիներ։ Եթե մի քիչ ավելի անտեղյակ մարդիկ լինեին, պիտի մտածեի, որ այսօր տասնյակ բռնաճնշումների ենթարկված մարդիկ չկան»,-ԱԺ նիստի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։

Նա փաստեց՝ իշխանության քննադատության համար այսօր բազմաթիվ գործիչներ գտնվում են կամ անազատության կամ սահմանափակ ազատության պայմաններում․ «Երբ լսում էի պարոն Ռուբինյանի կոչը՝ ընտրվելուց առաջ՝ մոտս հարց չէր առաջանում, քանի որ մարդը նոր պաշտոն է ստանձնում, Հայկ Կոնջորյանն էլ բավականին գիտակ անձնավորություն է, կարողանում է հարցերը լուծել, բայց սպասում էի Վահագն Ալեքսանյանի ելույթին, որ տեսնեմ՝ էս բարեվարքության հարցով մեզ որտե՞ղ են «գցում»։ Մեկ էլ հոպ, պարոն Ալեքսանյանը ընտրակաշառքի թեմայով մտավ, ասացի՝ կասկածներս խորանում են»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել